Զիմբաբվեում մեծ ժողովրդականություն է վայելում պետական ռադիոյի 33-ամյա մարզական մեկնաբան Դին Դյու Պլեսին: Սուր լսողության եւ բացառիկ հիշողության շնորհիվ նա, լինելով կույր, կարողանում է վարել կրիկետի ռադիոռեպորտաժներ:
Դյու Պլեսին ասում է, որ կողմնորոշվում է հարվածների, սուրացող գնդակի եւ երկրպագուների արձագանքի ձայնով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հաշվի մեջ սխալ թույլ չտալու համար Դյու Պլեսին աշխատում է օգնականի հետ:




























