Բունդեստագի ղեկավարության նախկին անդամ Տիլո Սարացինի հեղինակած «Գերմանիա` ինքնաոչնչացում» գրքի լույս տեսնելուց հետո, «Իսլամական թեման» իրարանցում է ստեղծել Գերմանիայի հասարակության շրջանում:
Ինչպես նշում է Spiegel-ը, Սարացինն առավել մեծ քննադատության է ենթարկել ԳԴՀ-ի դաշնային նախագահ Քրիստիան Վուլֆին այն հայտարարության համար, որ իսլամը Գերմանիայի մի մասն է:
«Սխալ է ասել, որ իսլամը պատկանում է Գերմանիային: Գերմանական մշակույթը ձեւավորվել է առանց իսլամի մասնակցության: Այն փաստը, որ մեր մեջ ապրում են միլիոնավոր մահմեդականներ, ոչինչ չի փոխում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքն է նախազգուշացրել թուրքերին, որ չձուլվեն Գերմանիայում»,- նշել է Սարացինին:
Տիլո Սարացինը ոչ պակաս քննադատության է ենթարկել նաեւ Քրիստիան Վուլֆի` վերջերս Թուրքիա կատած այցը, որի ընթացքում վերջինս խոսել է կրոնների համատեղ խաղաղ գոյատեւման մասին: Զարգացնելով իր միտքը, որ իսլամը, ինչպես քրիստոնեությունն ու հուդայականությունը հանդիսանում է Գերմանիայի մաս, նա հայտարարել է, որ քրիստոնեությունն իսլամի պես Թուրքիայի մի մասն է:
«Թուրքիայում լավագույն դեպքում քրիստոնեությունը կհանդուրժեն: Թվերն ինքնին խոսուն են. 1914 թվականին Թուրքիայում քրիստոնյա էր բնակչության 25 տոկոսը, իսկ այսօր` ընդամենը 0.2 տոկոսը»,,- ասել է Սարացինը, նաեւ ուշադրություն դարձելով այն հանգամանքի վրա, որ Ստամբուլի գերմանական դպրոցի տարրական դասարաններում արգելվել է գերմաներենի դասավանդումը: Սակայն, Սարացինի խոսքերով, նախագահը նախընտրում է չնկատել դա, եւ ամեն ինչ համեմում է «անպարկեշտ սոուսով»,- նշել է նա:
Սարացինը, ով դեռ Գերմանիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցության անդամ է (նրա հեռացման հարցը դեռ ուսումնասիրվում է), ծաղրել է նաեւ կուսակցության ղեկավար Զիգմար Գաբրիելի` իրենց անհարիր դրսեւորող փախստականներին երկրից վտարելու նախաձեռնությունը:
«Նրանց, ովքեր քայլում են Կուրֆյուրստենդով, քչփորելով քիթը, բնականաբար, հնարավոր չի լինի արտաքսել»,- մեջբերել է Սարացինին Lenta.ru-ն:





























