Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ ննջասենյակի հատակին, հայտնաբերվել է 87-ամյա Վ. Ղ.-ի դին եւ մահճակալին՝ 84-ամյա Ք. Ղ.-ին, ում տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի առաջացել):