Հանրապետության տարածքում հունվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը եւ առավոտյան սպասվում է մառախուղ:
Քամին` հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպամածությունը եւ մառախուղը կպահպանվի:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -10-12, իսկ վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան ցուրտ:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -15-20, ցերեկը` 0-5,
Կոտայքում՝ գիշերը` -15-20, ցերեկը` 0-5,
Գեղարքունիքում՝ գիշերը` -15-20, ցերեկը` 0-5,
Լոռիում՝ գիշերը` -9-14, ցերեկը` +2+6,
Տավուշում՝ գիշերը` -3-8, ցերեկը` +5+8,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -15-20, ցերեկը` 0-5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -10-14, ցերեկը՝ -6-8,
Արարատում՝ գիշերը` -10-13, ցերեկը՝ -5-7,
Արմավիրում՝ գիշերը` -10-13, ցերեկը՝ -5-7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -15-20, ցերեկը` 0-5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -10-13, ցերեկը՝ -5-7,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -5-9, ցերեկը`+3+8,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` +2+6,
Արցախում՝ գիշերը` -5-8, ցերեկը՝ +4+7:





























