Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված ցույցին մասնակցել է հայտնի թուրք գրող Ասլի Էրդողանը, որին հետապնդում են ահաբեկչական գործողությունների համար, գրում է L'Orient Le Jour-ը: «Մենք այստեղ ենք 10 տարի անց, եւ մենք այստեղ կլինենք 20 տարի անց»,- ասել է նա:

Ասլի էրդողանը ծնվել է Մալաթիայում, որտեղ ժամանակին հայկական մեծ համայնք էր ապրում, որը ջարդերից բնաջնջվեց, նշում է պարբերականը: