Հանրապետության տարածքում հունվարի 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-29-ը սպասվում է ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -12-14, իսկ վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -4-7,

Կոտայքում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -4-7,

Գեղարքունիքում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -4-7,

Լոռիում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -2+3,

Տավուշում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +2+5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -4-7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -15-17, ցերեկը՝ -4-8,

Արարատում՝ գիշերը` -11-16, ցերեկը՝ -4-8,

Արմավիրում՝ գիշերը` -11-16, ցերեկը՝ -4-8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -4-7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -11-16, ցերեկը՝ -4-8,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -5-8, ցերեկը` +2+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -1+2,

Արցախում՝ գիշերը` -2-5, ցերեկը՝ +3+6: