Բաքվի սրճարաններից մեկում մատուցողուհիները ծեծկռտուք ու դանակահարություն են հրահրել:

Ըստ Report-ի՝ վեճը ծագել է երկու մատուցողուհիների միջեւ: Այդ ընթացքում Հայալա Ասկերովան դանակի մի քանի հարված է հասցրել գործընկերուհի Այնուր Քերիմովայի ոտքին: Վերջինին ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել:

Ասկերովան ձերբակալված է: Փաստի առիթով հետաքննություն է սկսվել: