Չինաստանի արտգործնախարարությունը «համացանցում շրջանառվող շահարկումներ» է որակել երկրի հյուսիս–երեւելքում DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայման մասին տեղեկատվությունը։ Այս լուրերը իրականությանը չեն համապատասխանում, ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունյինը, հաղորդում է DW–ն։
Միաժամանակ Չունյինը շեշտել է, թե Պեկինը բարձր է գնահատում Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունը։ Նրա խոսքով, երկու երկրների փոխվստահությունը աճում է, եւ Չինաստանը հույս ունի զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Նախօրեին չինական Global Times թերթը հրապարակել էր DF-41 հրթիռների լուսանկարները։ Ենթադրաբար, դրանք արվել են Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյան նահանգում։ Վկայակոչելով ռազմական փորձագետներին թերթը հաղորդել էր, թե կադրերում Չինաստանի մարտավարական հթիռային երկրորդ բրիգադն է, որ շուտով տեղակայվելու է երկրի հյուսիս–արեւելքում։





























