Վաղը, նոյեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրը: Այսօր, նոյեմբերի 4-ին կկայանա առաջին տուրի վիճակահանությունը:
Շրջանաձեւ մրցակարգով, դասական շախմատի մրցաշարին կմասնակցեն տասը գրոսմայստերներ. Լեւոն Արոնյան (Հայաստան, 2801), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2791), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2771), Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2763), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2760), Պավել Էլյանով (Ուկրաինա, 2742), Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2741), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2741), Ալեքսեյ Շիրով (Իսպանիա, 2735), Վան Հաո (Չինաստան, 2727).
Խաղային օրեր. 5-8, 10-14 նոյեմբերի: Բոլոր տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 16:00-ին:
Տալի հուշամրցաշարի ավարտից անմիջապես հետո, նոյեմբերից 16-ից 18-ը Մոսկվայում կանցկացվի նաեւ բլիցի` կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը` 20 մասնակիցներով.
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2802), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2801), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2791), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2771), Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2763), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2760), Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա, 2744), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան, 2744), Պավել Էլյանով (Ուկրաինա, 2742), Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2741), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2741), Պետր Սվիդլեր (Ռուսաստան, 2722), Սերգեյ Մովսեսյան (Սլովակիա, 2721), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2720), Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2709), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2703), Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2683), Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան, 2660), Բորիս Գրաչեւ (Ռուսաստան, 2654), Բորիս Սավչենկո (Ռուսաստան, 2632):





























