Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանում է լրագրողների հարցերին:

Կուսակցության խորհրդի նիստը շարունակվում է, որի ժամանակ ենթադրվում է, որ կորոշվի կուսակցության համամասնական եւ տարածքային ցուցակները, ինչպես նաեւ նախընտրական շտաբի պետի անունը: