ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 22.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ,  Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:

Լոռու մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան, Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Սիսիան,Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում,  Ամասիա եւ Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ Աշոցքում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար: