Արմավիրի մարզի նոր ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը: NEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նշենք, որ Արսեն Այվազյանը մինչ այս աշխատել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին տեղակալի պաշտոնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին՝ Արսեն Աբրահամյանը, ազատվել է Արմավիրի մարզի ոստիկանապետի պաշտոնից: