Չինական սոցիալական ցանցերը ողողված են Միացյալ Նահանգների

Նախագահ Դոնալ Թրամփի անունից տարածված միլիոնավոր կեղծ թվիթեր անգլերենով եւ չինարենով, հաղորդում է Gazeta–ն՝ վկայակոչելով  Al Jazeera հեռուստաընկերությունը։

Քանի որ Twitter–ը Չինաստանում արգելափակված է, օգտատերերը ստեղծել են հումորային հավելված, որը ի զորու է տարածել Թրամփի պաշտոնական էջի նման հաղորդագրություններ։

Նշվում է, ԱՄՆ–ի նախագահի անունից տարածված կեղծ հաղորդագրություներում Թրամփը շնորհավորում է չինացիների նոր տարին. «Աքաղաղի տարին նորից մեծ դարձնենք», «Ես սիրում եմ Չինաստանը եւ չինացիներին նույնքան, որքան՝ Մելանիային եւ Իվանկային»։