Հունվարի 27-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 34 CC 850 պետհամարանիշի (վարորդ՝ 1991 թ. ծնված Մ. Ու.) եւ «ԳԱԶել» մակնիշի 34 SP 892 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենաները։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ. Ու.-ը տեղի ուժերով տեղափոխել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի ռողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոների փականը:


























