2006թ. աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման սկանդալային դեպքից չորս տարի անց` երեկ, նոյեմբերի 3-ին Միլանում պատահականորեն հանդիպել են Զինեդին Զիդանն ու Մարկո Մատերացին:

Զիդանը Մադրիդի Ռեալի հետ հանգրվանել էր նույն հյուրանոցում, իսկ Մատերացին եկել էր ողջունելու Ինտերի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Իտալական մամուլի հաղորդմամբ` ֆուտբոլիսները սառն են միմյանց ողջունել, սակայն կարճատեւ զրույցից հետո ջերմ հրաժեշտ են տվել: