Այսօր, նոյեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Միխայիլ Տալի շախմատային հուշամրցաշարի առաջին տուրը: Վիճակահանությամբ` առաջին տուրում կհանդիպեն մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներն ու վարկանիշային առաջատարաները`Լևոն Արոնյանն (2801) ու Վլադիմիր Կրամնիկը (2791):
Տուրի մյուս զույգերը.
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2763) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2741)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2760) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2741)
Ալեքսեյ Շիրով (Իսպանիա, 2735) - Վան Հաո (Չինաստան, 2727)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2771) - Պավել Էլյանով (Ուկրաինա, 2742)





























