Սլովակիայի գիտնականները ուսումնասիրում էին 1635 թվականին կազմված մի փաստաթուղթ, երբ տեքստում հանդիպել են «սմայլիկ»–ի, որը համարվել է հնագույնը աշխարհում, նաեւ «էմոձի» լեզվի հիմնադիր, հաղորդում է Oane–ն։

Ազգային արխիվի մասնագետները ուսումնասիրում են Տրենչին քաղաքում տեղի փաստաբանի գրած նամակը, որում էլ հանդիպել են ժամանակակից սմայլիկին շատ նման մի պատկեր։ Գիտնականները պարզել են, որ պատկերված է եղել մարդու դեմք եւ եզրակացրել, թե այն նկարած փաստաբանը, հավանաբար, ցանկացել է պատկերել իր զգացմունքները։

Ավելի վաղ հնագույն սմայլիկ էր համարվում գրող Ռոբերտ Հերիքի սեւագրերում հայտնաբերված պատկերը, որը սակայն սլովակ փաստաբանի սմայլիկից 13 տարի ուշ է ստեղծվել։