Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրի ամենահետաքրքիր պարտիաներից մեկը դարձել է չինացի գրոսմայստեր Վան Հաոյի եւ հայ մաեստրո Լեւոն Արոնյանի մրցամարտը, գրում է Սովետսկի Սպորտը: Սուր պայքարը թագուհու գամբիտով 32-րդ քայլում ավարտվել է ոչ ոքի:
Գրիշչուկ - Կրամնիկ ռուսական դերբին նույնպես ավարտվել է ոչ ոքի: Կեսական միավոր են վաստակել նաեւ Կարյակինն ու Մամեդյարովը: Գելֆանդը հաղթել է Շիրովին: Նակամուրան պարտության է մատնել Էլյանովին եւ Արոնյանի հետ առաջատար է:
Երկրորդ տուր
Վան Հաո (Չինաստան) - Արոնյան (Հայաստան) - 0,5:0,5
Նակամուրա (ԱՄՆ) - Էլյանով (Ուկրաինա) - 1:0
Կրամնիկ (Ռուսաստան) - Գրիշչուկ (Ռուսաստան) - 0,5:0,5
Մամեդյարով (Ադրբեջան) - Կարյակին (Ռուսաստան) - 0,5:0,5
Գելֆանդ (Իսրայել) - Շիրով (Իսպանիա) - 1:0
Մրցաշարային վիճակը. Արոնյան,Նակամուրա, Գրիշչուկ, Կարյակին, Վան Հաո` 1,5-ական միավոր, Գելֆանդ, Մամեդյարով`1-ական, Կրամնիկ` 0,5, Շիրով` 0
Երրորդ տուր
Գրիշչուկ, 1,5 - Վան Հաո, 1,5
Արոնյան, 1.5 - Գելֆանդ, 1
Կարյակին, 1.5 - Նակամուրա, 1.5
Շիրով, 0 - Մամեդյարով, 1
Էլյանով, 0 - Կրամնիկ, 0.5





























