Մարզական լյուքս մեքենաներ արտադրող Lamborghini ընկերությունը Ռուսաստանից 40 մեքենա է հետ կանչելու, հայտնում է RNS–ն։
Մեքենաների հետկանչի պատճառը վառելիքի գոլորշիների համակարգում հնարավոր խոտանն է։ Այն կարող է խախտել օդափոխանակության համակարգի աշխատանքը, ինչն էլ կհանգեցնի բենզինի գոլոշիների ու շիկացած արտանետիչ գազերի շփմանը, ինչից կարող է հրդեհ բռնկվել։ Ամբողջ աշխարհում հետ է կանչվելու 5․9 հազար մեքենա։
Ըստ «Ավտոստատ» գործակալության տվյալների՝ 2015-2016թթ Ռուսաստանում վաճառվել է 44 Lamborghini մեքենա։




























