Իտալիայի իրավապահները Հյուսիսային Եվրոպայի երկրներից իտալական մի քանի մարզեր դիզելային վառելիք ներկրող մաքսանենգների խմբի են բացահայտել: Նրանց գործունեության հետեւանքով հասցված վնասը 37 մլն եվրո է կազմում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AGI-ը:

Հանցագործները փաստաթղթեր են կեղծել, որոնցով դիզելային վառելիքը ներկրել են որպես շինանյութ: Այն փոխադրել են գիշերները:

Հատուկ գործողության արդյունքում 133 մարդ կասկածյալ է համարվում, 7 անձ արդեն ձերբակալված է: Ավելի քան 5 մլն եվրոյի ակտիվներ են առգրավվել: