Ղազախստանում երեք կուսակցությունների խորհրդարանական խմբակցություններ՝ «Նուր Օթանը», «Աք ժոլը» եւ Կոմունիստական ժողովրդական կուսակցությունը, սահմանադրական փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթ են նախապատրաստել: Այս մասին հաղորդում է Մեջլիսի մամուլի ծառայությունը:
«Հավաքի ընթացքում «Նուր Օթան» խմբակցության ղեկավար, ստորին պալատի փոխխոսնակ Գուլմիրա Իսիմբաեւան նշել է, որ պետության ղեկավարի առաջարկած սահմանադրական փոփոխությունները պատմական մեծ նշանակություն ունեն երկարաժամկետ հեռանկարում երկրի քաղաքականության կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում:
Մարտի 3-ին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները պալատների համատեղ նիստում առաջին ընթերցմամբ հավանության են արժանացրել «Ղազախստանի հանրապետության սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:



























