Մալայզիայի իշխանությունները Կուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպան Կան Չհոլին անցանկալի անձ են հայտարարել: Այս մասին գրում է ՌԻա Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:
Մալայզիայի իշխանություններն ակնկալում են, որ 48 ժամվա ընթացքում դեսպանը կլքի երկիրը: AP-ի տվյալներով՝ պատճառը Մալայզիայում Հյուսիսային Կորեայի քաղաքացու մահն է, ենթադրաբար՝ խոսքը Կիմ Չեն Նամի մահվան մասին է:
Հյուսիսային Կորեայի քաղաքացի Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին, Կուալա Լումպուրի օդանավակայանում: Լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես են երկու կանայք մոտենում տղամարդուն ու հարձակվում նրա վրա, այնուհետեւ փախուստի դիմում:



























