Լատվիայի ՆԳՆ աշխատանքային խումբը առաջարկում է բարձրացնել այն տարիքային շեմը, որից հետո մանմնավաճառները կարող են օրինական հիմունքներով սեռական ծառայություններ մատուցել , փոխանցում է mixnews.lv со պորտալը։

Լատվիայում մարմնավաճառությունը արգելված չէ, բայց արգելված է կավատությունը։

ՆԳՆ աշխատանքային խումբը առաջարկում է մարմնավաճառության համար նվազագույն տարիքային շեմը դարձնել 25 տարեկանը՝ առաջվա 18-ի փոխարեն։

Ըստ ՆԳՆ պետքարտուղարի տեղակալ Դմիտրի Տրոֆիմովի՝ 25 տարեկանում մարդն արդեն կարող է ավելի գիտակցական ընտրություն կատարել։