Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 5-ին, ժամը 17:39-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 42-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» 34 FT 254 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Մ.) եւ «Toyota Prado» մակնիշի 34 QA 772 համարանիշերի  ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել  Կ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել այն: