ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փողկապի երկու ծայրերը սկոչով  իրար է կպցնում, որ դրանք չխանգարեն քամու ժամանակ, հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Տաբլոիդի տվյալներով, վերջին մի քանի տարիներին լրատվամիջոցներում մի քանի անգամ հայտնվել են նախագահի լուսանկարները, որտեղ երեւում է, որ նրա փողկապը ամրացված է հենց սկոչով։

Նման հնարքը, ըստ պարբերականի, Թրամփն օգտագործել է նաեւ իր պաշտոնակալման արարողության ժամանակ։