ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հեռախոսով խոսել է Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչիի ու վարչապետ Իսա Մուստաֆայի հետ ու լուրջ մտահոգություն հայտնել Կոսովոյի անվտանգության ուժերը (FSK) կանոնավոր բանակի վերափոխելու՝ կառավարական ծրագրերի կապակցությամբ։ Դրանք կյանքի կոչելու դեպքում ՆԱՏՕ-ն կարող է վերանայել ՝ FSK -ի աջակցության գործընթացին իր ներգրավվածության մակարդակը։

Ստոլտենբերգի խոսքով նման միակողմանի քայլերն օգուտ չեն բերի։ Կոսովոյի իշխանությունները պետք է Բելգրադի հետ տվյալ հարցի շուրջ սերտ շփում պահպանեն, հավելել է նա։

Մարտի 7-ին Խաշիմ Տաչին դիմել է Կոսովոյի խորհրդարանին՝ խնդրելով աջակցել սեփական զինված ուժերի ձեւավորմանը։ Դա առաջացրել է Սերբիայի իշխանությունների բողոքը։