Շվեյցարական Ցյուրիխի իշխանությունները դիմել են կառավարությանը՝ խնդրելով անվտանգության նկատառումներով չեղարկել Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի այցելությունը, հայտնում է Ֆրանս Փրեսը։

«Մենք նամակ կուղարկենք Բերն՝ խնդրելով ձեռնարկել քայլեր, որպեսզի Ցյուրիխում կիրակի օրը ծրագրված միջոցառումը չեղարկվի»,-գործակալությանը հայտնել է անվտանգության հարցերով Ցյուրիխի բաժանմունքի ներկայացուցիչ Ուրս Գրոբը։ Գրոբը նշել է, որ թուրք նախարարի ժամանման դեպքում հնարավոր են  «կարեւոր ցույցեր»։