Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի քննիչները մեղադրանք են ներկայացրել տղամարդուն, ում կասկածում են երեխաներին պղծելու եւ մանկական պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր պահելու մեջ: 42-ամյա Գորդոն Չելմերսը շփվել է զոհերի հետ՝ իրեն ներկայացնելով որպես Ջասթին Բիբեր: Քրեական գործում մոտ հազար հանցավոր դրվագներ են առկա եւ հարյուրից ավելի տուժածներ, գրում է Newsru-ն:
Նրան մեղադրանք է ներկայացվում 931 դրվագով, իսկ քննիչները նրա սեռական բնույթի գործողությունները ներկայացնում են որպես «սարսափեցնող»:
Առաջադրված մեղադրանքների շարքում առկա է նաեւ բռնաբարության երեք դեպք: Մանկապիղծի գործողություններից տուժել են 157 երեխաներ, ովքեր ապրում են տարբեր երկրներում: Նրանցից ոմանք հանցագործության պահին չեն եղել նույնիսկ 12 տարեկան:
Ըստ մեղադրող կողմի՝ Չելմերսը տասը տարվա ընթացքում համացանցով ծանոթացել է անչափահասների հետ՝ դրա համար օգտագործելով Facebook եւ Skype սոցկայքերը: Մի շարք դեպքերում նա իրեն ներկայացրել է որպես կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբեր՝ տուժողներին առաջարկելով մերկ լուսանկարվել, իսկ հետո այդ լուսանկարներն իրեն ուղարկել:


























