Լուսանկարը , որում պատկերված է Իտալիայի նախկին վարչապետ ու միլիարդատեր Սիլվիո Բեռլուսկոնին McDonald's ռեստորանում սեղանի շուրջ նստած՝ ճաշացանկը ուսումնասիրելիս, վիրուսային տարածում է ստացել նրա հայրենիքում։
Լուսանկարը, որի հեղինակը Անդրեա Զուչիատտին է հրապարակվել էր Facebook ցանցում ֆուտբոլասերների էջում, եւ ընդամենը մեկ օրում հավաքել է 45 հազար լայք ու մոտ 2․6 հազար հեգնական մեկնաբանություն, հայտնում է Newsru–ն։

Հիմնական կատակները, հասկանալի պատճառներով, նվիրված էին ֆուտբոլային «Միլան» ակումբին, որը Բեռլուսկոնին նվիրել էր չինացի ներդրողներին։ Հոդվածում նշվում է, որ նախկին վարչապետը սովոր է իր անձի նկատմամբ մեծ ուշադրությանը։ Բայց նրա կյանքի որոշ իրադարձություններ առավել բուռն արձագանք են առաջացրել հասարակայնության կողմից ։ Օրինակ, երբ 2013-ի սեպտեմբերին Սիլվիո Բեռլուսկոնիին հանեցին Իտալիայի խորհրդարանից , այդ իրադարձությանը Facebook–ում ու Twitter-ում ռեկորդային քանակության հաղորդագրություններ էին նվիրվել։


























