Դատարանը եւս 24 հազար ռուբլով տուգանք է նշանակել ավտոարշավորդ Մարա Բաղդասարյանին՝ պատիժը կատարելուց խուսափելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Այսօր հաշտարար դատավորը քննել է Մարա Բաղդասարյանի հանդեպ ութ վարչական նյութ ու նրան նշանակել 24 հազար ռուբլու չափով տուգանք»,- ասել է Սավելովսկի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն։

Արդյունքում դատական նիստերի 11 օրերին Մարա Բաղդասարյանին նշանակվել է 201 հազար ռուբլի ընդհանուր գումարի տուգանք։