Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղեւորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից եւ Թեհրանից 67 կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն:

Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի:

Սպասվող ուղեւորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության եւ տնտեսության զարգացման գործում: