Վիեննան 8–րդ տարին անընդմեջ առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ ըստ կյանքի որակի աշխարհի քաղաքների Mercer–ի վարկանիշում, հաղորդում է խորհրդատվական ընկերությունը։
Այդ ցուցակում Հայաստանը ներկայացնում է Երեւանը, որը 172–րդ տեղում է, 187–ում Թբիլիսին է, 96–րդում գտնվում է Բաքուն։ Թեհրանը զբաղեցրել է 199–րդ տեղը։ Թուրքիային ներկայացրել է Ստամբուլը՝ մայրաքաղաք Անկարայի փոխարեն։ Այն 133–րդ տեղում է։
Ցուցակում Ռուսաստանը ներկայացնում են Մոսկվան (168-րդ տեղ) եւ Սանկտ Պետերբուրգը (176–րդ տեղ)։
Առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի՝ Վիեննա, Ցյուրիխ, Օքլենդ, Մյունխեն, Վանքուվեր, Ժնեւ, Կոպենհագեն, Բազել։ Լոնդնոը գտնվում է 40–րդ տեղում, Նյու Յորքը՝ 44–րդ, Տոկիոն՝ 47–րդ։




























