The New Yorke ամսագիրը հրապարակել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի մինչ այդ անհայտ պատմվածքը՝ The I.O.U. («Պարտատոմս»)։ Մինչ այդ պատմվածքը պահվում էր արխիվներում։

Երգիծական պատմվածքը, որի հերոսը անազնիվ հրատարակիչն է, գրվել է 1920-ին։ Ըստ սյուժեի՝ գրքի հրատարակիչը թողարկում է մի հոգեբանի գիրք, որը ապացուցում էր, որ կարողացել է կապ հաստատել իր հանգուցյալ զարմիկի հետ։ Երբ հրատարակիչը պարզել է, որ հեղինակի զարմիկը՝ գրքի հերոսը, ողջ է, նա արել է հնարավոր ամեն ինչ՝ ճշմարտությունը քողարկելու համար։

Ֆիցջերալդի մինչ այդ չտպագրված պատմվածքների ժողովածուն, որում կընդգրկվի նաեւ այս պատմվածքը, կհրատարակվի ապրիլի 11-ին։