Վերջին 24 ժամվա ընթացքում «Թալիբան» խմբավորման առնվազն 15 գրոհային է ոչնչացվել եւ եւս 12-ը վիրավորվել են Աֆղանստանի հյուսիսային երեք նահանգներում` զինծառայողների հետ բախման հետեւանքով, հաղորդում է «Սինհուա»-ն:  

Նախօրեին մեկ գրոհային է զոհվել եւ եւս երկուսը վիրավորվել են Քունդուզ նահանգի Դաշտ-է-Արչի շրջանում: Բագլան նահանգում ոչնչացվել է յոթ գրոհային, եւս 10-ը վիրավորվել են: Բացի այդ, յոթ գրոհային է զոհվել Ֆարյաբ նահանգում զինուժի հետ բախման հետեւանքով: