Տղամարդուն, ով այլանդակել է բրիտանացի նկարիչ Թոմաս Գեյնսբորոյի նկարը, մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես հաղորդում է SkyNews-ը` առանց բնակության կոնկրետ վայրի 63-ամյա տղամարդը նախօրեին ցերեկը վնասել է Գեյնսբորոյի «Առավոտյան զբոսանք» նկարը: Նա պտուտակահանով երկու մեծ քերծվածք է արել, սակայն կտավը չի վնասվել: Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի ազգային պատկերասրահում:
Միջադեպից հետ պատկերասարհի արեւելյան թեւը երկու ժամ փակ է մնացել այցելուների համար, իսկ նկարն ուղարկել են վերականգնելու, որոնք այժմ գնահատում են վերականգնման արժեքը:
«Առավոտյան զբոսանք»-ը նկարիչը նկարել է 1785-ին: Այն հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում` «007: Կոորդինատները «Սքայֆոլ»»-ում հայտնվելու շնորհիվ:




























