ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թոռը՝ Տրիստանը, կոտրել է ոտքը, հայտնում է TMZ-ը։

Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Ասպեն լեռնադահուկային առողջարանում, որտեղ տղան անցկացնում էր իր հանգստան օրերը՝ հարազատների ու իր հորաքրոջ՝ Իվանկա Թրամփի ընտանիքի հետ։

Տրիստանը վնասվածք է ստացել, երբ դահուկ էր քշում։ Պարբերականի տվյալներով, երեխայի  անվտանգությունը հսկող գաղտնի ծառայության աշխատակիցները նրան հասցրել են հիվանդանոց։

Տրիստան Թրամփը ծնվել է 2011-ին Դոնալդ Թրամփ կրտսերի ընտանիքում։ Նա երկու քույր ու երկու եղբայր ունի։