Հանրապետության տարածքում մարտի 22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում` ձյուն, հովտային գոտիներում՝ անձրեւ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 22-ի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -5-8, ցերեկը` 0+5,

Կոտայքում՝ գիշերը` -5-8, ցերեկը` 0+5,

Գեղարքունիքում՝ գիշերը` -5-8, ցերեկը` 0+5,

Լոռիում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,

Տավուշում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -5-8, ցերեկը` 0+5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +7+10,

Արարատում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+11,

Արմավիրում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+11,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -5-8, ցերեկը` 0+5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+11,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +3+6, ցերեկը` +10+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +5+9,

Արցախում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +5+10: