Ուկրաինայում կայացել է ուկրաինական արտադրության հրթիռների պլանային փորձարկում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, փոխանցում է 112 հեռուստաալիքը։
Նրա խոսքով փորձարկումները հաջող են անցել։ Հրթիռները խոցել են կանխորոշված նշանակետերը։
Տուրչինովը շեշտել է, որ հրթիռային ծրագրի իրականացման շնորհիվ «Ուկրաինայի ԶՈՒ-երը արդեն 2016-ի չորրորդ եռամսյակից սկսել են ստանալ հզոր հրթիռային զենք, որն ունակ է հուսալիորեն կատարել բարդ մարտական խնդիրներ»։




























