Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի հարցաքննությունը 14 ժամ է տեւել ու ավարտվել տեղական ժամանակով կեսգիշերին մոտ, հայտնում է Gazeta–ն։
Դատախազությունը նրան կասկածում է մի քանի կոռուպցիոն գործերին՝ այդ թվում կաշառակերությանը, իշխանության չարաշահմանն ու կառավարական գաղտնիքների արտահոսքին առնչություն ունենալու մեջ։
Այդ գործերին առնչություն է ունեցել նաեւ նախագահի մտերիմ ընկերուհի Ցոյ Սուն Սուլը, որին 2016 –ի վերջին են կալանավորել։
Այսպիսով, մարտի 21-ին Սեուլում տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախկին նախագահի առաջին հարցաքննությունը նրա վերջնական իմփիչմենտից հետո։
Աղբյուրի տեղեկություններով Պակ Կըն Հեն ամբողջովին հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները։ Դատախազը պատմել է, որ այնուամենայնիվ չի օգտվել լռություն պահպանելու իր իրավունքից։




























