Նիդեռլանդների ընտրական խորհուրդն ամփոփել է մարտի 15-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք ամբողջովին համընկել են քվեարկության նախնական արդյունքների հետ՝ հաստատելով VVD կուսակցության հաղթանակը, որի առաջնորդը պետք է ձեւավորի կոալիցիոն կառավարություն, հայտնում է Կոմերսանտը։

Ըստ քվեարկության արդյունքների ՝ VVD-ն վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ ստացել է 150 տեղերից 33-ը։ Երկրորդ տեղում «Ազատության կուսակցությունն» է ՝ 20 մանդատով, երրորդում «Քրիստոնյա- ժողովրդավարական կոչն» ու «Ժողովրդավարներ 66» կուսակցությունները, որոնք խորհրդարանում 19-ական տեղ են ստացել։

VVD-ն արդեն սկսել է բանակցել ապագա կառավարության կազմի մասին։ Կուսակցության ներկայացուցիչ Էդիտ Սհիպպերսը հանդիպել է լիբերալ ու ձախ կուսակցությունների անդամների հետ։ Սակայն Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցության հետ, որը երկրորդ տեղն է զբաղեցրել, Սհիպպերսը դեռ չի հանդիպել։