Մեր մտքերը Վեսթմիստերում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի հետ են։ Հայաստանը համերաշխ է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերին։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի Twitter-յան պաշտոնական էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեսթմիստերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենան վարել էր անցորդների վրա։Դրանից հետո նա փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Ընդ որում նա դանակով հարվածել էր մի ոստիկանի, որից հետո ոստիկանները կրակ էին բացել ու սպանել հարձակվողին։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 20 մարդ։ Զոհվածների թվում են հարձակվողը ու ոստիկանը, որին նա դանակահարել էր։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս պահի դրությամբ համոզված է, որ հարձակվողը մենակ է գործել։




























