Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նոյեմբերի 15-17-ը պաշտոնական այցով  գտնվում է Բրյուսելում: Այցը կազմակերպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:

ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանը հանդիպումներ է ունենալու Եվրոպական հանձնաժողովի` Ռուսաստանի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար, արեւելյան Եվրոպայի, հարավային Կովկասի եւ կենտրոնական Ասիայի հետ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրեն Գունար Վիեգանդի, Եվրոպական խորհրդարանի  մարդու իրավունքների ենթակոմիտեի նախագահ Հեյդի Հաութալայի, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայկացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ:

Ա. Հարությունյանը հանդիպելու է նաեւ Բուլղարացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի  անդամ  Ա Կովաչեւին եւ ԵՄ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակության ղեկավար Միլան Կաբրնոշին:

Պաշտոնական այցի ընթացքում Պաշտպանը  Եվրոպական խորհրդարանում հանդես է գալու  «Քաղաքական համակարգի կապիտուլյացիան`մարդու իրավունքների առջեւ» վերնագրով ելույթով: