Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մասնակցելու է Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին եւ մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն:
«Գագաթաժողովին զուգահեռ նոյեմբերի 20-ին կայանալու է Աֆղանստանում խաղաղարար առաքելությանը մասնակցող երկրների ղեկավարների հանդիպումը, որին կմասնակցի նաեւ Վրաստանի նախագահը: Նաեւ Միխայիլ Սահակաշվիլին կհանդիպի որոշ պետությունների ղեկավարների: Այդ թվում՝ հաստատվել է Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի եւ Չեխիայի վարչապետների, նաեւ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը»,- ասել է Կալանդաձեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթաժողովը սկսվելու է նոյեմբերի 19-ին Լիսաբոնում: Քննարկվելու են դաշինքի ռազմավարական հայեցակարգը, խաղաղարար առաքելությունն Աֆղանստանում եւ այլ հարցեր:





























