Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը նոյեմբերի 1-12-ին 26 կազմակերպություններում ստուգումների արդյունքում, կայացրել է 25 վարչական որոշում` 2.39 մլն. դրամ գումարով եւ հաշվարկվել է 1.1 մլն. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում հայտնաբերված ապօրինի հատված 34 ծառերի համար հաշվարկվել է 698.25 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատՃառված վնասը:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում, Շիրակի ՏԲ կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 54 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Առգրավվել է 54 հատ «կարաս» եւ «ծածան» տեսակի ձկներ եւ 54 գծամետր ձկնորսական ցանց:
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից բռնագրավված եւ Գեղարքունիքի ՏԲ հանձնված 1.5կգ խեցգետին եւ 16 հատ «կարաս» տեսակի ձուկ կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ, իսկ 85 հատ «կարաս» եւ 4 հատ «կողակ» տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է Սեւանի հոգեբուժական հիվանդանոցին:
Ընդերքի պահպանության ոլորտում կայացվել է 350 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում:





























