Հայաստանյան ու արցախյան շուրջ 2 տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են նախքան դեկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԺ լիագումար նիստում ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի քվեարկությունը` հրավիրել լսումներ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցով:
Հայտարարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք` Հայկական օրակարգով քաղաքացիական ժողովը ձեւավորած հասարակական կազմակերպություններս, ելնելով այն հանգամանքներից, որ.
ԼՂՀ ճանաչված չլինելը խոչընդոտում է հանրապետության զարգացմանը, առաջընթացին, միջազգային մշակութային համագործակցությանը, Արցախի քաղաքացիների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների լիարժեք իրականացմանը, զրկում է նրանց միջազգային ատյաններում իրենց շահերը պաշտպանելու հնարավորությունից, վերջապես սպառնում է Արցախի եւ ամբողջ Հայաստանի անվտանգությանը:
Արցախյան հակամարտության` առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության ընթացող, էությամբ` հակաիրավական բանակցային գործընթացը մտել է վտանգավոր շրջափուլ.
Ինչպես հայ հասարակությունը, այնպես էլ միջազգային հանրությունը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից բավարար չափով տեղեկացված չեն`
պահանջում ենք մինչեւ դեկտեմբերի 9-ը ՀՀ ԱԺ լիագումար նիստում տեղի ունենալիք քվեարկությունը` հրավիրել լսումներ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցով:
«Ազատ Հայք» հասարակական կազմակերպություն – Ռուբեն Մնացականյան
Ազգային ուսանողական խորհուրդ – Հովհաննես Աղաջանյան
«Աղավնի» ՀԿ (Արցախ, Շուշի) – Արմեն Ռակեդջյան
Արցախի Եվրոպական շարժում (Արցախ, Ստեփանակերտ) – Հայկ Խանումյան
«Զարթոնք-89» ՀԿ – Սիլվա Վարդանյան
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ – Միքայել Արամյան
«Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ – Արմեն Գրիգորյան
ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ (Արցախ, Ստեփանակերտ) – Մասիս Մայիլյան
«Խորանարդ» (Գյումրի) – Ղազարյան Համլետ
Հայաստանի սպառողների ասոցիացիա – Արմեն Պողոսյան
«Ձոն Հայաստանի» նախաձեռնություն – Տիգրան Նահապետյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն – Մանվել Սարգսյան
«Սեմանտ» կրթական հասարակական կազմակերպություն (Թալին) – Նունե Սարգսյան
«Սեփականության իրավունքի պաշտպանություն» – Վաչագան Հակոբյան
«Սոս Արգիճի» - քաղաքացիական նախաձեռնություն (Մարտունի) – Վարդան Գալստյան
«Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» ՀԿ – Արտեմիս Լեփեջյան
«Ուխտ Արարատի» ՀԿ նախաձեռնություն – Տիգրան Փաշաբեզյան
«Ուսման իրավունք» նախաձեռնող խումբ – Դանիել Իոաննիսյան
«Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ – Սեդա Մելիքյան
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպություն – Հովսեփ Խուրշուդյան»:





























