Հայաստանում ավելանում է հղիության արհեստական ընդհատումների թիվը։ Այդ մասին է վկայում Ազգային վիճակագրական ծառայության «Կանայք եւ տղամարդիկ» հրապարակումը։ Ըստ այդմ՝ 1000 կնոջ հաշվով հղիության արհեստական ընդհատումները 2005 թ. կազմել են 11,9, իսկ 2009 թ. ՝ 15։

Ուշագրավ է, որ հղիության ընդհատումները ամենաբարձր տեմպով աճում են 15-19 տարիքային խմբում որին բաժին է ընկնում ընդհանուրի 5.2 տոկոսը (2007 թ. 3,5 տոկոս էր)։

Հղիության ընդհատումների մոտ 26 տոկոսը տեղի է ունենում ինքնաբերաբար (սպոնտան), իսկ մոտ 66 տոկոսը՝ արհեստական ճանապարհով։