Հայտնի հեռուստահաղորդավար, «Վրեմենա» հաղորդման հեղինակ, ռուսական հեռուստաակադեմիայի նախկին ղեկավար Վլադիմիր Պոզներին սպառնում են հաշվեհարդարով: Այդ մասին հայտնել է ինքը՝ Պոզները:

Լրագրողի խոսքով, նա աշխատել է ուշադրություն չդարձնել անծանոթ զանգերին, բայց վերջին դեպքն իրեն ահաբեկել է: Անցած կիրակի Պոզները երկու անծանոթների է նկատել իր Jaguar մակնիշի մեքենայի մոտ:

«Սկզբում ես վախեցա, որովհետեւ ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ էի ստանում նացիոնալ-բոլշեւիկներից եւ այլ անձանցից: Ես կարծեցի, թե այնտեղ ինչ-որ բան էր դրված», ասել է 76-ամյա հաղորդավարը Life News-ին:

Հաղորդավարը ենթադրել է, թե նրանք փորձել են ականապատել մեքենան, բայց չի բացառել, որ վախեցրել է սովորական առեւանգողների:

Պոզները հաղորդել է նաեւ, որ վերջին շրջանում հեռախոսով սպառնալիքներ է ստանում եւ այդ մասին հայտնել է ոստիկանությանը: