Տեղեկությունից հետո, որ հայկական արմատներով աշխարհիկ գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը նոր ալբոմ է ձայնագրում, ինտերնետում հայտնվեց Shake երգը` «Քիմ Քարդաշյանի նոր ալբոմից» մակագրությամբ:

Ինքը գեղեցկուհին հերքել է այդ տեղեկությունը. «Դա իմ ձայնը չէ: Ես չգիտեմ, թե ով է այդ երգի «աուդիո ինժեները»: Ես երբեք երգեր չեմ ձայնագրել այդ մարդու հետ եւ երգում իմ ձայնը չի հնչում: Մի՜ հավատացեք բամբասանքներին»,- հայտարարել է Քարդաշյանն իր պաշտոնական կայքում տեղադրված հատուկ հաղորդագրության մեջ:

The-Dream ձայնագրման ստուդիայի ոմն անանուն ներկայացուցիչ հայտարարել է, որ Քարդաշյանն «իսկապես լավ ձայն ունի»:

Լուրերի համաձայն, Քիմը նախատեսում է մի քանի երգ ձայնագրել, որոնց հեղինակը լինելու է պրոդյուսեր Թերիուս Նեշը, ով ավելի շատ հայտնի է The-Dream անունով: Նեշն ինքը R&B ոճում հանդես եկող հայտնի երգիչ է, ով նաեւ երգեր է գրել ամբողջ աշխարհում հայտնի երգչուհիներ Ռիհաննայի եւ Բիյոնսեի համար: