Ադրբեջանի մայրաքաղաքում փեսացուին եւ հարսնացուին թալանել են հենց հարսանիքի օրը:
Ոստիկանության տվյալներով, միջադեպն արձանագրվել է Խաթաինի շրջանի արարողությունների տան շենքի առջեւ: Անհայտ անձը մոտեցել է նորապսակներ Քամիլ եւ Մինա Քերիմովներին եւ խնդրել իրեն տալ ոսկե մատանիները, որպեսզի այն հետո հանձնի արարողության ժամանակ: Նորապսակները տվել են մատանիները, եւ անհայտ անձը փախուստի են դիմել:
Ներկայումս օպերատիվ միջոցառումներ են իրականացվում գողին գտնելու ուղղությամբ:





























