Հնդկական պարբերականը Հայաստանի մասին հոդված է հրապարակել, որում հեղինակը նկարագրել է տեսարժան վայրերը։ 

Հեղինակի կարծիքով՝ երեւանյան բնապատկերը նուշի երանգ ունի, իսկ Կասկադ ճարտարապետական համալիրը ցնցող տեսք ունի։

«Հայաստանն ասես պատկեր լինի՝ իր իդիլիական գեղեցկությամբ, վանքերով, քչքչան գետերով, լազուրե լճերով։ Լինելով համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից մեկը՝ Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեց։ Ուժեղ հարեւաններով շրջապատված երկիրը (Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան եւ Իրան) գտնվում է աշխարհաքաղաքական ու մշակութային խաչմերուկում»,- ասվում է հոդվածում։

Հեղինակի հավաստմամբ՝ Հայաստանում արագ տեմպերով աճում է զբոսաշրջութունը, քանի որ մեծանում է աշխարհի հետաքրքրությունն այդ 3 միլիոն բնակչությամբ երկրի նկատմամբ։

The Economic Times-ը նշել է, որ Հայաստանը շատ դժվարությունների միջով է անցել, սակայն նրա բոլոր խնդիրները չեն մնացել անցյալում. դեռեւս կարգավորված չէ արցախյան հակամարտությունը։